Տրետյակովյան պատկերասրահում Այվազովսկու ցուցահանդեսը 2.5 ամսում 350 հազար մարդ է այցելել

Տրետյակովյան պատկերասրահում Այվազովսկու ցուցահանդեսը 2.5 ամսում 350 հազար մարդ է այցելել

PanARMENIAN.Net - Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում բացված նկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը երկուսուկես ամսում ունեցել է 350 հազար այցելու:ՌԴ մշակույթի նախարարությանը հղումով Interfax-ը հաղորդում է, որ օրական ցուցահանդեսը միջինում 5.5 հազար այցելու է ունենում:

Նախարարությունից հայտնել են, որԱյվազովսկու ցուցահանդեսը հաճախելիությամբ գերազանցել է անգամ Վալենտին Սերովի ցուցահանդեսին:

Ցուցասրահներ այցելուներին թույլ են տալիս մտնել 250-հոգանոց խմբերով 30 րոպե ժամանակով:

Ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է ավելի քան 200 ցուցանմուշ աշխարհի 17 թանգարանից և 6 մասնավոր հավաքածուից, բացվել է Տրետյակովյան պետական պատկերասրահում հուլիսի 29-ին, կգործի մինչև նոյեմբերի 20-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---