«Սպարտակը» Յուրա Մովսիսյանի տրանսֆերը վաճառել է ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքին»

«Սպարտակը» Յուրա Մովսիսյանի տրանսֆերը վաճառել է ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքին»

PanARMENIAN.Net - Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» գնել է «Սպարտակից» Յուրա Մովսիսյանի տրանսֆերը, հայտնում է The Salt Lake Tribune-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Սպարտակի» ղեկավարությունը շահագրգռված չէ, որ Մովսիսյանը վերադառնա: Նա վարձակալության հիմունքներով էր հանդես գալիս ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքում», նրա տրանսֆերը պատկանում էր «Սպարտակին»:

«Ռեալ Սոլթ Լեյքն» ու «Սպարտակը» համաձայնության են եկել Մովսիսյանի տրանսֆերի հարցում: Նշվում է, որ հայ ֆուտբոլիստը բազմամյա պայմանագիր է կնքել «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ:

Ֆուտբոլիստի գործակալ Պատրիկ Մաքքեյբն ավելի վաղ ասել էր. «Սպարտակը» հիմա բավականին լավ է առաջ գնում Ռուսաստանի առաջնությունում, ակնհայտ է, որ նրանց մոտ ամեն ինչ ստացվում է առանց Յուրայի մասնակցության: Մենք հասկանում ենք նաև, որ այս հանգամանքներում նրանք կարող են հրաժարվել մեր ծառայություններից»:

Ըստ «Սպարտակի» հետ պայմանագրի, որը երկարացվել է 2015-ին, ակումբի այն ժամանակվա տնօրեն Ռոման Ասխաբաձեի կողմից, Մովսիսյանի տարեկան աշխատավարձը կարզմում է մոտ 2,5 մլն եվրո առանց բոնուսների և պարգևավճարների: Վարձակալության շրջանում ակումբի պարտավորություններն աշխատավարձի վճարման մասով կատարում էր ամերիկյան ակումբը:

Ընթացիկ խաղաշրջանում Մովսիսյանը 24 հանդիպում է ունեցել «Սոլթ Լեյք Սիթիի» կազմում և 9 գնդակ է խփել:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---