Չինաստանում iPhone 7-ը պայթել է օգտատիրոջ ձեռքում

Չինաստանում iPhone 7-ը պայթել է օգտատիրոջ ձեռքում

PanARMENIAN.Net - iPhone 7-ի նոր մոդելը պայթել է օգտատիրոջ ձեռքում չինական Չժենչժոու քաղաքում

Միջադեպը տեղի է ունեցել, երբ տղամարդը փորձել է տեսահոլովակ նկարահանել: Հեռախոսը երկու մասի է բաժանվել, իսկ սմարթֆոնի օգտատերը ձեռքերի և դեմքի թեթև վնասվածքներ է ստացել: Apple-ի չինական բաժանմունքն արդեն իրազեկել է պատահարի մասին ընկերության ԱՄՆ-ում գտնվող կենտրոնակայանի աշխատակիցներին, գրում է «Կոմերսանտը» China Daily-ի վրա հղումով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նման խնդիրներ են առաջացել Samsung Galaxy Note 7 սմարթֆոնների օգտատերերի մոտ:

ԱՄՆ և Ավստրալիայի խոշորագույն օպերատորներն արդեն դադարեցրել են հարավկորեական ընկերության խնդրահարույց գաջեթի վաճառքը, որը շարունակում էր տաքանալ և բռնկվել նույնիսկ սմարթֆոնները նորերով փոխարինելուց հետո:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---