Ավստրիայի ԱԳՆ. ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը բացառվում է

Ավստրիայի ԱԳՆ. ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը բացառվում է

PanARMENIAN.Net - Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին բացառվում է: Այսպիսի հայտարարություն է արել Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը Die Welt-ին տված հարցազրույցում, հայտնում է Ռոսբալտը:

«Վստահ եմ, որ Թուրքիան չի անդամակցի Եվիամիությանը»,-հայտարարել է նա և հավելել, որ այդ դիրքորոշումը կիսում են Եվրոպայի երկրներից շատերի կառավարությունների ղեկավարները: Կուրցը կարծում է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը դեմ է նաև եվրոպական երկրների բնակչության մեծամասնությունը:

Ավստրիայի ԱԳ նախարարը նշել է նաև, որ «մեծ տարբերություն կա այն բանի միջևլ, թե ինչ են մտածում եվրոպացի քաղաքական գործիչների մեծ մասն ու ինչ են հայտարարում հրապարակավ»:

Միևնույն ժամանակ Կուրցը կարծում է, որ հարկ չէ ընդհանրապես հրաժարվել Թուրքիայի հետ համագործակցությունից և առաջարկում է «անհատական գործընկերության» ռեժիմ: Ավելի վաղ նման առաջարկ էր արել Ավստրիայի դաշնային կանցլեր Վոլֆգանգ Շյուսսելը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը ԲՐյուսելից հստակ պատասխան էր պահանջել Եվրամիությանը հնարավոր անդամակցության վերաբերյալ: «Մեր համբերությունը սպառվում է»,-ասել էր Էրդողանը:

Մինչդեռ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը օգոստոսին սպառնացել էր խոչընդոտել Թուրքիայի` ԵՄ անդամակցությանը:«Եվրամիության արտգործնախարարների խորհրդում, որտեղ ես աթոռ ու ձայնի իրավունք ունեմ, քննարկվում է այն հարցը թե Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունների նոր փուլ կսկվի թե ոչ: Այս հարցում ես բացասական դիրքորոշում ունեմ»,- ասել է Կուրցը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---