ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրել է Սիրիայում ավիախմբի անժամկետ տեղակայման համաձայնագիրը

ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրել է Սիրիայում ավիախմբի անժամկետ տեղակայման համաձայնագիրը

PanARMENIAN.Net - ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրել է Սիրիայի տարածքում ՌԴ ԶՈւ ավիախմբի անժամկետ տեղակայման մասին համաձայնագիրը:

ՌԴ և Սիրիայի միջև համաձայնագիրը ստորագրվել էր 2015-ի օգոստոսի 26-ին:

Ռուսական ավիացիոն խումբը գտնվում է Սիրիայում Դամասկոսի խնդրանքով և տեղակայված է Հմեյմիմ օդանավակայանում: Սիրիական կողմն օդանավակայանն իր բոլոր ենթակառուցվածքներով ռուսական կողմին է տրամադրում անհատույց, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սպառազինությունը, ռազմամթերքը, սարքավորումներն ու նյութերն ավիաբազայի համար ներկրվում են Սիրիա առանց մաքսատուրքի գանձման:

ՌԴ ավիացիոն խմբի կազմը անարգել հատում է Սիրիայի սահմանն ու ենթակա չէ զննության Սիրիայի մաքսային և սահմանապահ ուժերի կողմից: Ռուսական ավիացիոն խմբի անձնակազմն ու նրանց ընտանիքների անդամներն օգտվում են դիվանագիտական անձնակազմին հատուկ բոլոր արտոնություններից և իրավունքներից:

Ռուսական ավիացիոն խումբն ազատված է բոլոր հարկերից, խմբի շարժական և անշարժ գույքը, արխիվն ու փաստաթղթերը անձեռնմխելի են:

Համաձայնագիրը կնքվում է անժամկետ, որի գործողությունը կարող է կասեցվել կողմերից մեկի ցանկությամբ` իրազեկումից 1 տարի անց:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

Ռուս ռազմական խորհրդականներն ու մասնագետները շարունակում են աշխատանքը Սիրիայում` գործնական ռազմական և ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերելով սիրիական բանակին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---