Համայնք. Ուժային կառույցները Ջավախքում հենց Ջավախքի պատգամավորի հետ են աշխատում՝ ճնշելով հայությանը

Համայնք. Ուժային կառույցները Ջավախքում հենց Ջավախքի պատգամավորի հետ են աշխատում՝ ճնշելով հայությանը

PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընտրությունների առաջին փուլից մեկ օր առաջ J-news տեղեկատվական կայքը հրապարակել է նյութ այն մասին, թե ով և ինչպիսի մեթոդներով է փորձում ճնշում գործադրել հայաբնակ Ջավախքի բնակչության վրա։ Հրապարակված հարցազրույցը վկայում է, որ ուժային գերատեսչությունների՝ իրենց լիազորությունները չարաշահելու խնդիրը Ջավախքում դեռևս մնում է ամենաբարդ խնդիրներից մեկը, տեղեկացնում է Վրաստանի հայ համայնքը՝ ներկայացնելով J-news տեղեկատվական կայքի հրապարակած նյութը կրճատումներով․

«...Լրատվականը բոլոր թեկնածուներին դիմեց նույն հարցադրումով, պարզելու համար թեկնածուների տեսակետները, թե ինչպես են վերաբերվում Ջավախքում ուժային կառույցների՝ ոստիկանության, ճանապարհային ոստիկանության, հարկային տեսչության, բանակի և ազգային անվտանգության ծառայության աշխատանքին և ազդեցությանը»:

«Ուժային կառույցները հակասահմանադրական կերպով իրենց լիազորությունները ավելացրել են, իրենք ինչով զբաղվում են Ջավախքում, անօրինական է: Նրանց պետք է օրենքի դաշտ բերել: Նրանք խառնվում են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը, ընտրական պրոցեսներին, ընտրական հանձնաժողովների անդամներին են նշանակում, մարդկանց են սպառնում, ամեն ինչ անում են բացի իրենց պարտականություններից», -ասել է«Դավիթ Թարխան Մոուրավի, Իրմա Ինաշվիլի, Վրաստանի հայրենասերների դաշինքը, միացյալ ընդդիմություն» բլոկի կողմից Ախալքալաքի ընտրատարածքում առաջադրված մեծամասնական թեկնածու Մերուժան Կարախանյանը:

«Այսօրվա դրությամբ ինչ-որ կատարվում է Թբիլիսիից է գալիս: Տեղում հայության պահով հարց չի որոշվում, որովհետև ինչ Թբիլիսիից ասում են, այստեղ այդ էլ կատարվում է: Մեր ժամանակ ուրիշ ձև կլինի Ջավախքում, առաջին հերթին պետք է պաշտպանել մեր հայությանը: Ուժային կառույցները Ջավախքում հենց Ջավախքի պատգամավորի հետ են աշխատում՝ ճնշելով մեր հայությանը: Ոչ թե Թբիլիսիից կամ ուրիշ տեղից են ճնշում այլ տեղում պատգամավորը՝ ինքն է ճնշում ժողովրդին», –ասել է «Պաատա Բուրճուլաձե՝ Պետությունը Ժողովրդի համար» բլոկի կողմից Ախալքալաքի ընտրատարածքում առաջադրված մեծամասնական թեկնածու Շաքրո Այվազյանը:

«Իմ կարծիքով չի կարելի ժողովրդի վրա ճնշում կատարել: Մենք դեմ ենք ճնշումներին», -ասել է Հանրապետական կուսակցության կողմից Ախալքալաքի ընտրատարածքում առաջադրված մեծամասնական թեկնածու Աշոտ Սահարյանը:

«Շատ մեծ է իրենց ազդեցությունը Ջավախքում: Այնպիսի դիրք են դրել, որ երևի առանց իրենց ոչ մի հարց չի լուծվում, ոչ մեր Սակրեբոլոն, ոչ էլ վարչությունը, նույնիսկ կենտրոնական հիմնարկությունները մարդկանց աշխատանքի են ընդունում ուժային կառույցների թույլտվությամբ: Այդ ուղղությամբ պետք չէ աշխատանք տանել, շատ հասարակ ձև է, եթե ինքնակառավարումը թափանցիկ աշխատի, ոչ մի խնդիր չի լինի: Պաշտոնների իրենք են նշանակում դրա համար էլ ազդեցությունը ունեն պաշտոնյաների վրա», -ասել է նախաձեռնող խմբի կողմից Ախալքալաքի ընտրատարածքում առաջադրված մեծամասնական անկախ թեկնածու Արտաշես Փալանջյանը:

«Ուժային կառույցները շատ կոպիտ, ագրեսիվ են վերաբերվում բնակչությանը: Մեկ անձի կամքով, կառավարողի, ով լարում է ժողովրդի դեմ ուժային կառույցները՝ ոստիկանությունը, դատախազությունը, դատարանը, ֆինանսական ոստիկանությունը և այլն: Սա միայն իմ կարծիքը չէ, սա ժողովրդի կարծիքն է: Նախկինում լինելով ուժային կառույցներում՝ ես այդ ամենը լավ գիտեմ:

Այդպես ագրեսիվ չի կարելի վերաբերվել մարդկանց հետ: Վրաստանի քաղաքացիների ազգությամբ հայերին պետք է նույն ձևի վերաբերվեն, ինչպես ազգությամբ վրացիների հետ: Ես պահանջում և խնդրում եմ բոլոր ուժային կառույցներից մարդկանց վերաբերվեն իրավահավասարության սկզբունքներից ելնելով, որովհետև, երբ գնում ես Թբիլիսի քեզ ոչ-ոք ագրեսիվ չի վերաբերվում, իսկ, երբ գալիս ես Ջավախք սկսվում է ագրեսիա, և այս ամենը մեկ անձի կամքով», –ասել է Ախալքալաքի ընտրատարածքում առաջադրված մեծամասնական անկախ թեկնածու Ռոբերտ Ջաղացպանյանը:

«Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության թեկնածու Հենզել Մկոյանի հետ երկու օր է արդեն չենք կարողանում կապ հաստատել...»:

Կարդացեք նաև՝ Վրաստանի խորհրդարան ազգությամբ հայ 3 պատգամավոր է անցել

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---