Գլխավոր քարտուղարի տեղակալ. ԼՂ հակամարտությունը ՀԱՊԿ-ի անմիջական քննության առարկա հարց չէ

Գլխավոր քարտուղարի տեղակալ. ԼՂ հակամարտությունը ՀԱՊԿ-ի անմիջական քննության առարկա հարց չէ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ՀԱՊԿ-ի անմիջական քննության առարկա հարց չէ: Այս մասին Երևանում ընթացող կլոր-սեղան քննարկման ժամանակ հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը՝ նշելով, որ դա սակայն ամենևին չի նշանակում, որ ԼՂ հարցը ՀԱՊԿ-ին չի հետաքրքրում:

«Պատճառն այն է, որ ստեղծված է հատուկ Մինսկի խումբը, որը զբաղվում է հակամարտության կարգավորմամբ: Ես հիշում եմ, որ ժամանակին մեզ հանդիմանում էին, որ ՀԱՊԿ-ը չի քննարկում այդ հարցը, բայց այդպես չէ: Մի շարք քննարկումների ժամանակ, այդ թվում՝ ՀԱՊԿ պետությունների ԱԳ նախարարների խորհրդում և այլ ձևաչափերով, ԼՂ հակամարտության հարցը հնչել է: Այս հարցը բարձրացվել է, քննարկվել է ամենաբարձր մակարդակով»,- նշել է Սեմերիկովը, մեջբերում է Tert.am-ը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը հավաստիացրել է, որ իրենք չեն բավարարվում միայն հարցի քննարկմամբ. «Այնպես չէ, որ քննարկեցինք ու վերջ: Մենք պաշտոնապես մի շարք հայտարարություններ ենք ընդունել ԼՂ հետ կապված: Ու ես կարծում եմ, որ սա բավարար է: Ինչ վերաբերում է ավելի ակտիվ գործողություններին, ես հորդորում եմ բոլորին կարդալ կանոնադրության 4-րդ կետը, ըստ որի՝ որոշումները կայացվում են կոլեկտիվ և այն ժամանակ, երբ տվյալ պետությունը դիմում է»:

Վալերի Սեմերիկովը ևս մեկ անգամ շեշտել է, որ ԼՂ հակամարտության հարցը ՀԱՊԿ ուշադրության կենտրոնում է:

ՀԱՊԿ-ի ՀԱԽ-ի նստաշրջանում քննարկվելու Է մինչև 2025 թվականը հավաքական անվտանգության և ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման ռազմավարությունը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ձևաչափում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական ցուցակի ձևավորման նախագիծը: Ենթադրվում Է, որ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարները որոշում կընդունեն կազմակերպության գլխավոր քարտուղարի մասին:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---