Թուրքիայում 25 դասախոս է ձերբակալվել՝ Գյուլենի խմբավորման անդամ լինելու կասկածանքով

Թուրքիայում 25 դասախոս է ձերբակալվել՝  Գյուլենի խմբավորման անդամ լինելու կասկածանքով

PanARMENIAN.Net - Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում (պատմական Այնթապ) ոստիկանության իրականացրած հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է 25 դասախոս:

Ձերբակալվածները մեղադրվում են Թուրքիայում հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի խմբավորման անդամ լինելու համար, թուրքական «Անադոլու» գործակալությանը հղումով գրում է Tert.am-ը:

Գործողության ընթացքում պարզվել է, որ դասախոսներն օգտվել են գյուլենականների կողմից կիրառվող ByLock հեռախոսային հատուկ ծրագրից, որի միջոցով կարողանում էին լուրեր հաղորդել միմյանց:

Դասախոսների դեմ գործ է հարուցվել՝ ահաբեկչական կառույցի անդամ լինելու մեղադրանքով:

Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Թուրքիայի գլխավոր դատախազությունը ցմահ ազատազրկման 2 ժամկետ է պահանջել և 1900 տարվա կալանք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար:

Անհաջող հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի իշխանություններն արդեն ազատել են աշխատանքից կամ պաշտոններից մոտ 100.000 զինվորականների, ոստիկանների, ուսուցիչների: Մոտ 32.000-ը ձերբակալվել է պետական հեղաշրջմանը մեղսակցություն ունենալու մեղադրանքով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---