Հայփոստը և RIA Money Transfer-ը հանձնել են սեպտեմբերի դրամական պարգևները

Հայփոստը և RIA Money Transfer-ը հանձնել են սեպտեմբերի դրամական պարգևները

PanARMENIAN.Net - Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր ՀայՓոստի և աշխարհում մեծությամբ երրորդ դրամական փոխանցումների համակարգի՝ RIA Money Transfer-ի համատեղ արշավի շրջանակներում հոկտեմբերի 12-ին հանձնվել են սեպտեմբերի պատվոգրերը և դրամական պարգևները: Պատահականության սկզբունքով ընտրված մեկ հաճախորդ և սեպտեմբեր ամսվա ընթացքում RIA համակարգով ամենաշատ գործարքներ իրականացրած Հայփոստի աշխատակիցը ստացել են դրամական պարգևներ և պատվոգրեր:

Արշավն իրականացվելու է մինչև տարեվերջ: RIA համակարգից օգտվող Հայփոստի ցանկացած հաճախորդ հնարավորություն կունենա մասնակցելու ամեն ամիս իրականացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով խաղարկվելու է 100 ԱՄՆ դոլար: Արշավի շրջանակներում ՌԴ, Ղազախստան, Մոլդովա և Վրաստան դրամական փոխանցումներն իրականացվում են իջեցված՝ 1% միջնորդավճարով:

Ria Money Transfer համակարգը հաճախորդներին թույլ է տալիս արտասահմանում գտնվող բարեկամներից և ընկերներից փոխանցումներ ստանալ մի քանի րոպեի ընթացքում: ՀայՓոստի հաճախորդները կարող են նաև գումարներ ուղարկել «Ռիա»-ի համաշխարհային ամբողջ ցանցով, որն ընդգրկում է 150 երկիր, ավելի քան 310 000 սպասարկման կետ, հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---