Վարչապետը հանձնարարել է վերացնել դպրոցներում հովանավորչությունը. «Մայր և աղջիկ նույն դպրոցում են աշխատում»

Վարչապետը հանձնարարել է վերացնել դպրոցներում հովանավորչությունը. «Մայր և աղջիկ նույն դպրոցում են աշխատում»

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերում են կրթության ոլորտին: Մասնավորապես, ՀՀ կրթության և գիտության նախարարին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին առաջարկել է 7-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ հանրակրթական հաստատությունների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության և շահերի բախման երևույթների բացառման ուղղությամբ, հայտնում է Panorama.am-ը:

«Ինչի մասին է խոսքը՝ բոլորդ շատ լավ հասկանում եք»,- ասել է վարչապետը և մանրամասնել, թե օրինակ՝ մայր ու աղջիկ նույն դպրոցում են աշխատում: «Ես չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն, պետք է տարբերակել, թե որտեղ է օբյեկտիվ, որտեղ սուբյեկտիվ»,- նշել է նա:

Երկրորդ հանձնարականը ԿԳ նախարարին այն է, որ գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում պետք է ապահովել շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հեռահաղորդակցային կապի իրականացում՝ մշակելով տվյալ դպրոցի հետ համապատասխան ուսուցողական ծրագրերի կիրառման մեխանիզմները: «Մենք ունենք «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» (ԿՏԱԿ) ՊՈԱԿ, որը ապահովել է կամուրջներ, կապեր բոլոր դպրոցներ հետ: Ցավոք սրտի, կարծում եմ, որ այս պահին էֆեկտիվ չենք դա օգտագործում»,- ընդգծել է վարչապետը:

Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարության ծրագրում հստակ ձևակերպել են, թե որտեղ ուսուցիչների, համապատասխան մակարդակի պակաս կա՝ տալ հնարավորություն երեխաներին այս դասընթացն իրականացնել: «Կարծում եմ ճիշտ բան ենք անում, լավ բան ենք անում և հետևողական ենք լինելու»,-հավելել է Կարեն Կարապետյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատություններում 12-րդ դասարանի ուսումնական գործընթացը կազմակերպելու ընթացակարգը հաստատելու մասին:Ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակում, մինչև դեկտեմբերի 1-ը ուսումնական հաստատության 12-րդ դասարանի սովորողները գրավոր դիմում են հաստատության տնօրենին՝ հայտնելով 2-րդ կիսամյակում ուսումնասիրության համար իրենց կողմից ընտրված առարկաների ցանկը: Միասնական քննություններ հանձնող սովորողները ցանկում ներառում են միասնական քննական առարկաները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---