2016-ին մոտ 100 սիրիահայ ընտանիք է տեղափոխվել Հայաստան13 հոկտեմբերի 2016 - 17:41 AMT PanARMENIAN.Net - 2016-ի 10 ամսիների ընթացքում Հայաստան է տեղափոխվել 428 սիրիահայ (մոտ 100 ընտանիք): Այդ մասին հայտարարել է «Սիրիահայերի խնդիրների համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Լենա Ալաջյանը, հայտնում է «Նովոստի Արմենիան»: «Որոշ ընտանիքներ տարբեր պատրվակներով եկել են այստեղ ամռանը և որոշ ժամանակ անց վերադարձել Սիրիա», - հավելել է Ալաջյանը: Նրա խոսքով, հրետակոծությունների հետևանքով առաջացած ավերածությունները չեն վնասել մաբողջ Հալեպը, քաղաքի որոշ շրջաններ ընդհանրապես չեն վնասվել: Նա նաև նշել, որ հայկական համայնքը Հալեպում ամենաքիչ տուժածներից է: «Հայերն այնտեղ պետական պաշտպանության տակ են, բացի այդ, ահաբեկիչները չեն ցանկանում էթնիկ փոքրամասնությունների թշնամանքին արժանանալ», - ընդգծել է Ալաջյանը: ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրափիոնյանն ավելացրել է, որ սիրիական իշխանությունների պաշտոնական տվյալներով, այս պահին Հալեպում 8-10 հազար հայ կա: «Հասկանալի պատճառներով մենք չենք կարող հստակ թիվ նշել», - ասել է Սրափիոնյանը: Նա ընդգծել է, որ վերջին անգամ Սիրիայի հետ կապվել է նախօրեին: «Բացի այդ, հոկտեմբերի 12-ի երեկոյան սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը զրուցել է սիրիացի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի հետ, որի հայտարարությունը հրապարակված է նախարարության պաշտոնական էջում», - հավելել է Սրափիոնյանը: Հղում անելով Ռեիսյանի խոսքին` նախարարը վստահեցրել է, որ Հալեպի հայկական շրջաններում այս պահին խաղաղ է, նրանք հրետակոծության տակ չեն: «Հոկտեմբերի 17-ին ակնկալում ենք սիրիահայերի` 21 մարդուց բաղկացած երեք ընտանիք: Երկու օր առաջ դիմավորել ենք չորս հոգանոց ընտանիք: Մեր աշխատակիցները հիմա ևս հերթապահում են օդանավակայանում` պարզելու համար արդյոք կան սիրիահայեր տարբեր չվերթերի ուղևորների շրջնանում: Մենք դիմավորում ենք նրանց և տեղափոխում ժամանակավոր կացարան», - նշել է փոխնախարարը: Սեպտեմբերի 22-ին սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարեց Հալեպի ահաբեկիչների կողմից վերահսկվող արևելյան հատվածներում ռազմական գործողություններ սկսելու մասին: ՀՀ սփյուռքի նախարարության տվյալներով, պատերազմի 5 տարվա ընթացքում Սիրիայում հայկական համայնքը 250 հազարից կրճատվել է մինչև 22-30 հազարի: Այս տարիներին Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 20 հազար հայ, որոնցից 17 հազարը մնացել է այստեղ, իսկ 13 հազարը դարձել է ՀՀ քաղաքացի: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա Լուկաշենկոն՝ Փաշինյանին․ Ակնկալում եմ շարունակել կառուցողական երկխոսությունը հարցերի լայն շրջանակի շուրջ «Միջազգային հարաբերություններում ամենաճիշտ կողմնացույցը ժողովրդական դիվանագիտությունն է»,–ասել է նա Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է |