Սիրիահայ երգչուհի Լենա Շամամյանը համերգ կտա Ստամբուլում

Սիրիահայ երգչուհի Լենա Շամամյանը  համերգ կտա Ստամբուլում

PanARMENIAN.Net - Հայտնի սիրիահայ երգչուհի Լենա Շամամյանը համերգով հանդես կգա Ստամբուլում:

Համերգը տեղի կունենա Zorlu մշակութային կենտրոնում՝ հոկտեմբերի 22-ին, թուրքական Anadolu պետական լրատվական գործակալությանը հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Երգչուհին հայտնի է ավանդական արևելյան մեղեդիների ու արևմտյան դասական երաժշտության իր համադրություններով: Համերգից հետո Լենա Շամամյանը երկրպագուների համար կստորագրի իր նոր՝ Lawnan (Երկու գույն) ձայնասկավառակը:

Երգչուհու առաջին ձայնասկավառակը՝ Hal Asmar Ellon-ը թողարկվել է 2006թ.: Հաջորդ տարվա մայիսին թողարկվել է երկգչուհու երկրորդ ալբոմը՝ Shamat-ը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել Դամասկոսում:

Շամամյանը համագործակցել է մի շարք անվանի երաժիշտների հետ, իսկ Արաքս Չեքիջյանի հետ հայկական ավանդական երաժշտության մշակումներ է արել:

Անվանի սիրիահայ երգչուհին աշխատել է նաև սիրիական մի շարք հեռուստասերիալների, արաբական և հայկական ֆիլմերի երաժշտական ձևավորման վրա:

Լենա Շամամյանը ծնվել է Սիրիայի մայրաքաղաքում՝ 1980թ.: Նրա հայրը՝ Արթինը, հալեպահայ է, իսկ մայրը՝ Ղադան, ծագումով Թուրքիայի Մարդին քաղաքից է: Լենայի հայրական պապը՝ Սարգիս Շամամյանը, Կիլիկիայի Մարաշ (ներկայիս Թուրքիայի Կահրամանմարաշ) քաղաքից էր: Նա վարպետ հաթթաթ էր (գեղագրող), ինչի շնորհիվ օսմանյան կառավարությունը խնայեց նրա և նրա ընտանիքի կյանքը: Այդպիսով թուրքական բանակը հնարավորություն էր ստացել օգտվելու Շամամյանի ծառայություններից՝ ռազմական հաղորդագրություններ գրելու համար:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---