Yerevan Jazz Fest-ը մեկնարկել է աշխարհահռչակ Դի Դի Բրիջուոթերի համերգով

Yerevan Jazz Fest-ը  մեկնարկել է աշխարհահռչակ Դի Դի Բրիջուոթերի համերգով

PanARMENIAN.Net - Yerevan Jazz Fest 2016 փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 13-ին՝ աշխարհահռչակ ամերիկացի ջազ երգչուհի Դի Դի Բրիջուոթերի համերգով:

Yerevan Jazz Fest-ը կշարունակվի մինչև հոկտեմբերի 16-ը:

Երկրորդ տարին անընդմեջ մայրաքաղաքում անցկացվող «Երևան Ջազ Ֆեստ» փառատոնը 2016-ին նվիրվում է ծագումով հայ, ամերիկաբնակ, ամերիկյան ջազ-ինդուստրիայի հիմնադիր, «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Ջորջ Ավագյանին:

Իր սերնդի լավագույն ջազ երգչուհիներից մեկը՝ Դի Դի Բրիջուոթերը, Գրեմիի եռակի դափնեկիր է, արժանացել է «Թոնիի»: Ամերիկացի երգչուհին որոշ ժամանակ բնակվել է Ֆրանսիայում, որտեղ էլ որ լիովին բացահայտվել է նրա տաղանդը և որպես երգչուհի, և՝ թատրոնի դերասանուհի: 1990-ին արժանացել է Սան-Ռեմո փառատոնի գլխավոր մրցանակին: Նաև նաև աշխատել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հեռուստաշոույում:

Yerevan Jazz Fest ամենամյա միջազգային փառատոնն անցկացվում է Հայաստանի մայրաքաղաքում հոկտեմբերի 13–16–ը։ Կազմակերպիչները վստահեցնում են՝ 2016-ի փառատոնն իր ծավալով, հնչեղությամբ և մասնակիցների քանակով կգերազանցի նախորդ տարվան և կնվիրվի Գրեմիի մրցանակակիր Ջորջ Ավագյանին, որը եղել է Մայլզ Դևիսի, Լուի Արմսթրոնգի և Կիտ Ջարետի պրոդյուսերը:

Այս տարի համերգներով հանդես կգան նաև աշխարհահռչակ երաժիշտներ Ջոս Սթոունը, Ալինա Ենգիբարյանն և այլոք: Հայազգի երաժիշտներից ելույթ կունենան Լևոն Մալխասյանը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը` Արմեն Ուսնունցի գլխավորությամբ և Արմեն Թութունջյանը (Չիկո)։

Բացի այդ հոկտեմբերի 14–ին նախատեսվում է կազմակերպել բացօթյա համերգ` հայ երաժիշտների մասնակցությամբ։ Փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի ջազ ասոցիացիան և Mezzo Production–ը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---