ՖԻՖԱ-ն կարող է ավելացնել աշխարհի առաջնությունների մասնակիցների թիվը

ՖԻՖԱ-ն կարող է ավելացնել աշխարհի առաջնությունների մասնակիցների թիվը

PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն տեղեկացրել է, որ հունվարին ակնկալում է որոշում աշխարհի առաջնությունների մասնակիցների քանակի ավելացման վերաբերյալ։

2016-ի փետրվարին Ինֆանտինոն ընտրվել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում։

Նրա նախընտրական քարոզարշավի կետերից մեկը հենց աշխարհի առաջնությունների մասնակիցների քանակն ավելացնելու գաղափարն էր։

Սկզբում ֆուտբոլային պաշտոնյան նշում էր, որ մասնակից երկրների թիվը պետք է 32-ից հասնի 40-ի, իսկ վերջերս Կոլումբիայում էլ Ինֆանտինոն խոսել է 48 թիմի մասին։ Առաջնությունը կմեկնարկի 32 թիմի միջև նախնական մրցաշարով։ Այդ փուլի 16 հաղթողը կմիանա այն 16 թիմին, որոնք պայքարը կսկսեն հիմնական մրցաշարում։

ՖԻՖԱ-ի խորհուրդը դրական է տրամադրված ու հունվարին կարող է համապատասխան որոշում կայացնել, Football.ua-ին հղումով գրում է Panorama.am-ը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---