Ֆրանկոֆոնիայի 8-րդ մարզամշակութային խաղերում Հայաստանը 6 անվանակարգով կներկայանա

Ֆրանկոֆոնիայի 8-րդ մարզամշակութային խաղերում Հայաստանը 6 անվանակարգով կներկայանա

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 9-13-ը Հայաստանի Հանրապետությունում էր Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի տարածաշրջանի ժյուրիի անդամ Գիեդրե Կաբասինսկիենեն՝ 2017-ին, Աբիջանում (Կոտ դ’Իվուար, Փղոսկրի ափ) կայանալիք Ֆրանկոֆոնիայի 8-րդ մարզամշակութային խաղերում հայաստանյան մասնակիցների նախընտրական փուլն անցկացնելու նպատակով:

Խաղերին վերաբերող մշակույթի ոլորտի հարցերի քննարկման նպատակով ժյուրին հանդիպել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ, Ֆրանկոֆոնիայի խաղերի հայաստանյան պատվիրակության համակարգող Արև Սամուելյանի հետ: Քննարկվել են հայաստանյան ներկայացուցիչների մասնակցության ձևաչափերն ու այլ մանրամասներ: Հայաստան այցի շրջանակում Գ. Կաբասինսկիենեն ծանոթացել է հայկական մշակույթին, այցելել` Կոմիտասի թանգարան-ինստիտուտ:

Ֆրանկոֆոնիայի 8-րդ մարզամշակութային խաղերում, մշակույթի ոլորտի անվանակարգերի և մասնակիցների նախնական ընտրությունը ՀՀ մշակույթի նախարարության կողմից անցկացվել է 2016-ին, հետևյալ սկզբունքով. մասնակիցը պետք է լինի 18-35 տարեկան, մասնագիտական հմտություններից բացի՝ տիրապետի ֆրանսերեն լեզվին: Այս ձևաչափով ֆրանկոֆոնիայի ժյուրիի ընտրությանն էր ներկայացվել պահանջներին համապատասխան 10 մասնակից, ընտրվել են՝ 8-ը:

Ընտրության արդյունքում որոշվել է, որ 2017-ին Ֆրանկոֆոնիայի խաղերին Հայաստանը մշակույթի ոլորտում կներկայանա «Երգ», «Պար», «Քանդակագործություն», «Նկարչություն», «Լուսանկարչություն», «Հեքիաթասացություն» անվանակարգերով: Նախընտրական փուլն անցկացվել է 2 հարթակում՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում և Հ. Թումանյանի թանգարանում:

Ֆրանկոֆոնիայի խաղերն անցկացվում են 4 տարին մեկ անգամ: Մշակույթի և սպորտի ոլորտներում՝ Հայաստանը խաղերին մասնակցել է 2009 և 2013 թվականներին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---