Հենրիխ Մխիթարյանը՝ ԱՊԼ-ի 20 ամենահայտնի ֆուտբոլիստների ցանկում է

Հենրիխ Մխիթարյանը՝ ԱՊԼ-ի 20 ամենահայտնի ֆուտբոլիստների ցանկում է

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն առաջին տեղն են զբաղեցնում Անգլիայի պրեմիեր լիգայի ամենահանրաճանաչ խաղացողների շարքում: Սա են վկայում նրանց մարզաշապիկների վաչճառքի ծավալները, հաղորդում է Isport.ua-ն:

Կայքը գրում է, որ ֆուտբոլիստի խաղամակարդակը, ինչպես նաև՝ հեղինակությունը մամուլում ազդում են նրա մարզաշապիկների վաճառքի վրա։ Դրանում կարելի է համոզվել «կարմիր սատանաների» ավագ Ուեյն Ռունիի օրինակով։ Այն պահից, ինչ Ռունին կորցրել է տեղը «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի հիմնական կազմերում, նրա մարզաշապիկների վաճառքի ծավալներն զգալիորեն նվազել են, և ամենահանրաճանաչ 20 ֆուտբոլիստի շարքում նա միանգամից անկում է արձանագրել 7 կետով՝ 6-րդից նահանջելով 13-րդ հորիզոնական, գրում է Panorama.am-ը։

Միևնույն ժամանակ Ռունիի թիմակիցներն ամենահանրաճանաչն են Պրեմիեր լիգայում։ Պատմության մեջ ամենաթանկ ֆուտբոլիստ Պոլ Պոգբան մարզաշապիկների վաճառքի առումով առաջատարն է Անգլիայում։ Երկրորդ տեղում շվեդ ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչն է։ 20 ամենահայտնի ֆուտբոլիստների թվում են նաև Դավիդ դե Հեան, Մարկուս Ռեշֆորդը, Անտոնի Մարտիալն ու Հենրիխ Մխիթարյանը։ Պրեմիեր լիգայի 20 ամենահանրաճանաչ ֆուտբոլիստների ցուցակը

1. Պոլ Պոգբա («ՄՅու»)

2. Զլատան Իբրահիմովիչ («ՄՅու»)

3. Ալեքսիս Սանչես («Արսենալ»)

4. Մեսուտ Օզիլ («Արսենալ»)

5. Ֆիլիպե Կոուտինյո («Լիվերպուլ»)

6. Դավիդ դե Հեա («ՄՅու»)

7. Սադիո Մանե («Լիվերպուլ»)

8. Դիմիտրի Պայե («Վեստ Հեմ»)

9. Էդեն Ազար («Չելսի»)

10. Մարկուս Ռեշֆորդ («ՄՅու»)

11. Անտոնի Մարտիալ («ՄՅու»)

12. Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»)

13. Ուեյն Ռունի («ՄՅու»)

14. Հարրի Քեյն («Տոտենհեմ»)

15. Գրանիտ Ջակա («Արսենալ»)

16. Քևին դե Բրայնե («Մանչեսթեր Սիթի»)

17. Նգոլո Կանտե («Չելսի»)

18. Ռոբերտո Ֆիրմինո («Լիվերպուլ»)

19. Հենրիխ Մխիթարյան («ՄՅու»)

20. Աարոն Ռեմսի («Արսենալ»)

Հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Հպարտ եմ միանալ «Մանչեսթեր Յունայթեդին», իմ երազանքն իրականացավ: Ոգևորված եմ, որ հանդես եմ գալու նման հարուստ պատմությամբ ակումբում, հույս ունեմ, եր երկար եմ նրա մասը կազմելու: Շնորհակալ եմ Ժոզե Մոուրինյոյին և ակումբին ինձ ընտրելու համար», - ասել է Մխիթարյանը: «Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն կվճարի ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 կստանա:

Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---