Ռոնալդինյոն «Բարսելոնայի» դեսպանը կլինի աշխարհում

Ռոնալդինյոն «Բարսելոնայի» դեսպանը կլինի աշխարհում

PanARMENIAN.Net - «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ բրազիլացի Ռոնալդինյոն ակումբի դեսպանը կդառնա աշխարհում:

Հոկտեմբերի 13-ին ֆուտբոլիստը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուի և ակումբի մյուս ղեկավարների հետ` քննարկելու համար իր դերը միջազգային ասպարեզում կատալոնացիների ազդեցության բարձրացման գործում:

Սեպտեմբերին «Բարսելոնան» դուրս եկավ ԱՄՆ շուկա` իր գրասենյակը բացելով Նյու Յորքում: Ռոնալդինյոն մասնակցել է բացման արարողությանը` դրանով իսկ ամերիկյան լսարանի ուշադրությունը գրավելով այդ իրադարձության վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

36-ամյա Ռոնալդինյոն այս պահի դրությամբ չունի պայմանագիր ֆուտբոլային ակումբներից ոչ մեկի հետ և ազատ գործակալի կարգավիճակում է: Նախկինում նա հայտարարել էր, որ ավարտելու է կարիերան 2017-ին: «Բարսելոնայի» կազմում բրազիլացին հանդես է եկել 2003-2008թթ.: «Բարսելոնայի կազմում նա դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող 2005-ին, 2003թ. և 2008թ. Իսպանիայի առաջնությունների հաղթող, իսկ 2005-ին արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին որպես Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---