Հյուսիսային Օսեթիայում առաջարկում են տրանսպորտի վերահսկման կետ բացել

Հյուսիսային Օսեթիայում առաջարկում են տրանսպորտի վերահսկման կետ բացել

PanARMENIAN.Net - Հյուսիսային Օսեթիայում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից հետո, որի հետևանքով 5 մարդ զոհվել է և 27-ը տուժել, առաջարկել են տրանսպորտի վերահսկման կետ բացել ապահովելու համար տրանսպորտային փոխադրումների անվտանգությունը: Այդ մասին հայտնել է Հյուսիսային Օսեթիայի կառավարությունը:

Հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում Վլադիկավկազ քաղաքի մոտակայքում՝ Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին, ինչի արդյունքում ավտոբուսում գտնվող 52 ուղևորից 5-ը զոհվել է:

«Հյուսիսային Օսեթիայի տարածքով ուղևորահոսքը մեծ է, ինչպես նաև բեռնատար տրանսպորտի հոսքը, ուստի անհրաժեշտ է խստացնել հսկողությունը: Հարկավոր է տրանսպորտային հսկողության կետ բացել: Այսօր պետական սահմանին այդ գործառույթը դրված է մաքսատան աշխատակիցների վրա, ինչը չի կարող բացասաբար չանդրադառնալ հսկողության որակի վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հյուսիսային Օսեթիայի իշխանությունները կաջակցեն դաշնային իշխանություններին, եթե նման որոշում կայացվի:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---