ՀՀ 7 քաղաքից 14 սթարթափ է ներկայացվել Armenia StartUp Cup-ին

ՀՀ 7 քաղաքից 14 սթարթափ է ներկայացվել Armenia StartUp Cup-ին

PanARMENIAN.Net - Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում անցկացվել է Armenia StartUp Cup ազգային առաջնության մարզային երկրորդ փուլը, որի ընթացքում մրցելու հնարավորություն է ստացել 14 սթարթափ` Հայաստանի 7 քաղաքից:

Armenia StartUp Cup-ը նպատակ ունի իրազեկել Հայաստանում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար առկա ռեսուրսների մասին, Հայաստանում զարգացնել այդ ներուժը բարձրակարգ բիզնես խորհրդատվության միջոցով և ստեղծել նոր աշխատատեղեր, գրում է A1plus.am-ը:

StartUp Cup բիզնես մոդելների մրցույթի գաղափարը ծնվել է Սիլիկոնյան հովտում 2012 թ.-ից:

Armenia StartUp Cup ազգային առաջնության մարզային առաջին փուլը տեղի էր ունեցել սեպտեմբերի 25-ին Դիլիջանում: Այստեղ էր հավաքվել ավելի քան 42 ստարտափ Հայաստանի 11 քաղաքից և 30 փորձառու մենթոր տարբեր մարզերից: Մրցույթի սկզբում 20 նոր մենթոր ստացել են հավաստագրեր: Նրանց հնարավորություն էր տրվել իրենց փորձն ու գիտելիքը փոխանցել մարզաբնակ այլ սկսնակ ձեռներեցների` ի նպաստ կայուն տնտեսական զարգացման:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---