Քրդերն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը

Քրդերն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը

PanARMENIAN.Net - Քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը` քաղաքը կգրոհի 30.000 զինյալ:

Մոսուլն Իրաքի երկրորդ քաղաքն է մեծությամբ: Այն գտնվում է «Իսլամական պետության» վերահսկողության տակ 2014-ից:

Գործողության մեկնարկի մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին: «Եկել է ժամը և մոտ է մեծ հաղթանակի պահը…Այսօր հայտարարում եմ Մոսուլի ազատագրման մեկնարկի մասին»,-ասել է նա իր հեռուստաուղերձում:

Գործողությունը սկսվել է տեղի ժամանակով 6:00-ին: Քուրդ աշխարհազորայինները սկզբից պետք է մի քանի գյուղ ազատագրեն Մոսուլի մատույցներում:

Քրդերի Գլխավոր շտաբի պետ Ջամալ Իմինիկին հայտարարել է, որ քաղաքում կարող են լինել նաև այն ահաբեկիչները, որոնց ավելի վաղ դուրս էին մղել Ռամադիից, Տիկրիտից և Բայջիից:

Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր որ ևս մասնակցելու է Մոսուլի ազատագրմանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել էր նրանց, ովքեր չեն ցանկանում, որ Թուրքիան միանա Մոսուլի ազատագրմանը «Իսլամական պետությունից»: Նա հայտարարել է, թե Թուրքիային թույլտվություն հարկավոր չէ ռազմական գործողությանը միանալու համար` Թուրքիան մտադիր չէ որևէ մեկից թույլտվություն խնդրել:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---