ՀՀ-ից մեկնողների և ՀՀ ժամանողների թվի տարբերությունը 9 ամսում՝ ավելի քան 26.000 ուղևորով պակաս

ՀՀ-ից մեկնողների և ՀՀ ժամանողների թվի տարբերությունը 9 ամսում՝ ավելի քան 26.000 ուղևորով պակաս

PanARMENIAN.Net - 2016 թվականի հունվար-սեպտեմբերին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնել է 784.208 մարդ, ժամանել՝ 758.292 մարդ։ Այս տվյալներն է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

Նույն ժամանակահատվածում «Շիրակ» օդանավակայանով Հայաստանից մեկնել է 3.915 մարդ, ժամանել՝ 3.150 մարդ։

Այսպիսով, օդային ճանապարհով ՀՀ-ից մեկնողների և ՀՀ ժամանողների թվի տարբերությունը կազմում է 26.681 մարդ։

2016 թվականի սեպտեմբեր ամսին 2015 թվականի նույն ամսվա համեմատ «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 28.6% աճ:2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ուղևորահոսքը կազմել է 1 542 500 մարդ, որը 7.1%-ով ավելի է 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2016 թվականին բեռնափոխադրումը կազմել է 11.477 տոննա ապրանք, որը 76%-ով ավելին է, քան 2015 թվականին է եղել:

2016-ի հունվար-օգոստոսին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 1.321.784 մարդ, ինչը մոտ 4.2%-ով ավելի է 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---