25 մայիսի 2007 - 14:09 AMT
Մոսկվայում կրկին Հայաստանի քաղաքացի է սպանվել
Մոսկվայի միլիցիան հետաքննում է այդ քաղաքի Արեւելյան շրջանում սպանված Հայաստանի քաղաքացու սպանությունը: Ինչպես հաղորդել են ՆԳՊՎ-ում, 30-ամյա Ահարոն Տիգրանյանի մարմինը նախօրեին գտել են Ռուդնեվկա փողոցի թիվ 15 շենքի մուտքում: Բժշկական փորձաքննության տվյալներով, մահվան պատճառը եղել են դանակով հասցրած բազմաթիվ վերքերը: Հարուցվել է քրեական գործ: Հետաքննությունը մշակում է կատարվածի բոլոր վարկածները, այդ թվում սպանություն ազգային հողի վրա, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: