Լեռնային գոտիներում ձյուն է. Հոկտեմբերի 20-ին տեղումները կդադարեն, ջերմաստիճանը կբարձրանա

Լեռնային գոտիներում ձյուն է. Հոկտեմբերի 20-ին տեղումները կդադարեն, ջերմաստիճանը կբարձրանա

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-19-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում՝ ձյան տեսքով: Խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Արտաշավանի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի, Դիլիջանի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում, ինչպես նաև Տիգրանաշենի, Սարավանի, Վարդենյաց և Մեղրու լեռնանցքներում հոկտեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղում էր ձյուն:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, անվաշթղաների կիրառման դեպքում բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

Ճանապարհաշինարարները նշված հատվածներում կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 18-19-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում‵ ձյուն: Հոկտեմբերի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-19-ն աստիճանաբար կնվազի 8-10, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 15-20 աստիճանով: Հոկտեմբերի 20-ի ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 18-19-ը սպասվում է թույլ անձրև, 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա մինչև +18 աստիճան:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---