Իրաքյան բանակն ազատագրել է հինավուրց ասորական Նեմրութը

Իրաքյան բանակն ազատագրել է հինավուրց ասորական Նեմրութը

PanARMENIAN.Net - Իրաքյան բանակը վերահսկողություն է հաստատել հինավուրց Նեմրութ քաղաքում, որը գտնվում է Մոսուլից դեպի հարավ-արևելք և որի ազատագրումն ահաբեկիչներից մեկնարկել է հոկտեմբերի լույս 17-ի գիշերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Rudaw-ի վրա հղումով:

«Իրաքի դրոշը բարձրացվել է Նեմրութում, իսկ իրաքցի զինվորականները շարունակում են առաջ շարժվել` դուրս մղելով «Իսլամական պետության» զինյալներին»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Նեմրութը հիմնել է մ.թ.ա XIII դարում Սալմանասար Առաջինը, իսկ 400 տարի անց այն դարձավ Ասորեստանի մայրաքաղաքը: «Մ.թ.ա 612 թվականին քաղաքն ավերվեց միդացիների և քաղկեդոնացիների կողմից: Մոսուլի հարավ-արևելքում գտնվող ավերակներում պեղումներ են կատարվում XIX դարի կեսից և շատ կարևոր գտածոներ են հայտնաբերվել: 2003-ին ամերիկյան զորքերի ներխուժման հետևանքով այնտեղ խոշոր ավերածություններ եղան:

2015-ի մարտին ԻՊ գրոհայինները ոչնչացրեցին հինավուրց ասորական Նեմրութ քաղաքի ավերակները: Նրանք ոչնչացրել են հազարամյակների վաղեմության արձանների և քանդակների հավաքածուն:

Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը` քաղաքը կգրոհի 30.000 զինյալ: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---