ԻՊ-ն ավելի քան 30.000 օտարերկրացու է անդամագրել սոցցանցերում

ԻՊ-ն ավելի քան 30.000 օտարերկրացու է անդամագրել սոցցանցերում

PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը համացանցի միջոցով իր շարքերն է ներգրավել ավելի քան 30.000 օտարերկրացու: Նման տվյալներ է բերել Իսպանիայի անվտանգության գծով պետքարտուղար Ֆրանսիսկո Մարտինեսը:

«ԻՊ-ն կարողացել է ավելի քան 30.000 օտարերկրացու անդամագրել Սիրիայում և Իրաքում մարտական գործողությունների մասնակցելու համար»,-հայտարարել է Մարտինեսը իսպանական Լեոնում ` տեղեկատվական անվտանգության միջազգային հանդիպմանը, որը կազմակերպել էր Կիբերանվտանգության ազգային ինստիտուտը (INCIBE), հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա նաև հավելել է, որ ԻՊ-ն «հսկայական որակական և քանակական առաջընթաց է գրանցել կիբերահաբեկչության ոլորտում» և որ Իսպանիայի և Քաղաքացիական գվարդիայի գործողությունների մեծ մասը ահաբեկչության դեմ պայքարում «վերաբերում են համացանցում ահաբեկիչների քարոզչության, ծայրահեղականացման և ահաբեկչական կազմակերպություններին անդամագրելու դեմ պայքարին»:

ԵՄ ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության հանձնակատար Ջուլիան Քինգն իր հերթին հայտարարել է, որ Մոսուլի գրավման հետևանքով Եվրոպայում ջիհադականներ կարող են հայտնվել, որոնք մեկնել էին ԵՄ-ից ծայրահեղական «Իսլամական պետության» շարքերում կռվելու նպատակով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---