Փայլանը դատարան է դիմել՝ Էրդողանի կողմնակիցների կողմից հայերի հասցեին վիրավորանքի դեպքով

Փայլանը դատարան է դիմել՝ Էրդողանի կողմնակիցների կողմից հայերի հասցեին վիրավորանքի դեպքով

PanARMENIAN.Net - Թուրքիայի Ազգային ժողովում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ը ներկայացնող հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հոկտեմբերի 18-ին դատական հայց է ներկայացրել երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի մասնակցությամբ հայերի հասցեին վիրավորանքներ հնչեցնելու դեպքով:

Այս մասին Փայլանը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:

Թուրքիայի նախագահի՝ հոկտեմբերի 16-ին Տրապիզոնում հրավիրած հանրահավաքի ժամանակ մասնակիցները հայերին հասցեագրված վիրավորական կարգախոս են վանկարկել:

«Հիշեք, թե ինչ էի ասում ձեզ: Մի օր պիտի մեռնենք չէ՞: Պիտի: Բայց մի մարդու պես մեռնել կա… (Մի բան կասեի, բայց դա չեմ ասի)… մեկ էլ կնոջ պես մեռնել»,- հայտարարել է Էրդողանը:

Էրդողանի այս խոսքերն ուղեկցվել են հանրության «Հայ բիճերը մեզ չեն վախեցնի» վանկարկումներով: Ելույթի տեսագրության մեջ երևում է, որ Թուրքիայի նախագահը ոչ միայն չի փորձել դադարեցնել այս աղաղակները, այլև քթի տակ ծիծաղելով շարունակել է ելույթը:

Դրանից հետո հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ հանրահավաքի ժամանակ հնչեցված այդ ռասիստական վանկարկումների համար հայց է ներկայացնելու դատարան:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---