Հայկական SoloLearn սկսնակ ընկերությունը $1.2 մլն ներդրում է ներգրավել հավելվածի տարածման համար19 հոկտեմբերի 2016 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Աշխարհում խոշորագույն ծրագրավորման ուսուցման հայ-ամերիկյան SoloLearn բջջային հարթակը հոկտեմբերի 18-ին հայտարարել է, որ $1.2 մլն ներդրում է ներգրավել հավելվածի տարածման համար: Valley VC Learn Capital վենչուրային հիմնադրամը միացել է այլ մասնավոր ներդրողների թվին, որոնք արդեն սատարում են SoloLearn-ին: Valley VC Learn Capital-ը ներկայանում է որպես վենչուրային ընկերություն, որը բացառապես կենտրոնացած է լավագույն և խելացի ուսուցման տեսլականով ձեռներեցների ֆինանսավորման վրա: SoloLearn-ը բջջային հավելվածների մի ամբողջ շարք է, որն օգտատերին ծրագրավորում է սովորեցնում հատուկ խաղերի միջոցով: Ըստ էության, խաղացողը, ավելի պարզ ասած, աշակերտը կարող է անցնել նոր խաղային մակարդակի միայն յուրացնելով հերթական դասը: Ընթացքում նա միավորներ է հավաքում, որոշակի վարկանիշ է ձեռք բերում, և, ամենակարևորը` ծրագրավորման հմտություններ և գիտելիքներ: SoloLearn-ը անվճար հասանելի է բոլոր հարթակներում` iOS, Android, Windows Mobile, և սեղանի համակարգիչների համար նախատեսված վեբ տարբերակով: 2015-ի դեկտեմբերին հայ-ամերիկյան SoloLearn ստարտափը ճանաչվել է Սիլիկոնյան հովտի մինչև $10 ֆինանսավորմամբ ամենաարագ զարգացող 10 սկսնակ ընկերություններից մեկը: Հաշվի առնելով հսկայական մրցակցությունը ծրագրավորման ուսուցման շուկայում, SoloLearn-ին հաջողվել է բավականին սեղմ ժամկետում գրեթե անհնարինի հասնել` իր ասպարեզում առաջատար դառնալով աշխարհում: Այն բաղկացած է 2 բլոկից` ուսուցում և խաղ, որի օգնությամբ օգտատերը կարող է մրցել ընկերների հետ, ծրագրավորման խնդիրներ լուծել: Արդյունքում, նրա մակարդակը, որպես ծրագրավորողի, մշտապես աճում է: SoloLearn-ը օգտատերեր ունի ամբողջ աշխարհում, որոնց մոտ 40 տոկոսը` ԱՄՆ-ում է: Ընթերցեք նաև. Ծրագրավորման ուսուցման աշխարհի ամենամեծ հարթակ. Հեղինակները հայերն են Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |