ԶԼՄ-ներ. ՌԴ ՊՆ ստորաբաժանումների հաղորդակցության համար փակ համացանց է ստեղծվել

ԶԼՄ-ներ. ՌԴ ՊՆ ստորաբաժանումների հաղորդակցության համար փակ համացանց է ստեղծվել

PanARMENIAN.Net - Ռուսաստանում ՊՆ ստորաբաժանումների հաղորդակցության համար փակ ցանց է ստեղծվել, որը միացած չէ գլոբալ ինտերնետին, հայտնում է «Իզվեստիան» ՌԴ ՊՆ ներկայացուցչի վրա հղումով:

Նշվում է, որ նոր ցանցի պաշտոնական անվանումն է «Տվյալների փոխանակման փակ սեգմենտ»:

Այդ ցանցին միացած բոլոր համակարգիչները պաշտպանված են «չհավաստագրված ֆլեշ հիշողություններից և արտաքին կոշտ սկավառակներից»: «Ինտերնետի» ներսում արդեն գործում է էլեկտրոնային փոստի զինվորական տարբերակը: Նշվում է, որ այդ ցանցով թույլատրվում է գաղտնի տեղեկատվության փոխանակում, այդ թվում «հատուկ կարևորության» փաստաթղթերի փոխանցում: Հասանելիությունը սերվերեային տարածքներ խիստ սահմանափակված է, ասել է աղբյուրը:

Ռազմական ցանցի ձևավորումն, ըստ աղբյուրի, ավարտվել է:

Ըստ ՊՆ ներկայացուցչի, ռազմական համացանցի ենաթակառուցվածքները մասնակիորեն գործում են «Ռոստելեկոմից» վարձակալված ենթակառուցվածքներում, իսկ որոշ տեղերում` սեփական բազայի վրա, որը միացված չէ ինտերնետին: Ըստ նրա, յուրաքանչյուր զորամասում արդեն կան սերվերներ, որոնք ծածկագրում և փոխանցում են տեղեկատվությունը:

Ռազմական համացանցում սեփական կայքերն ու դոմեններ կան, որոնց կարելի է միանալ միայն ԶՈւ բջջային օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչների միջոցով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---