Նախկին ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը՝ հավաքականի նոր գլխավոր մարզիչ

Նախկին ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը՝ հավաքականի նոր գլխավոր մարզիչ

PanARMENIAN.Net - Նախկին հայտնի ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:

ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան ավարտել է բանակցությունները գլխավոր մարզչի նշանակման հետ կապված և նոյեմբերի 1-ից Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ներկայումս շվեյցարական «Ցյուրիխ-2» թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր:

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտնել է ՀՖՖ մամուլի քարտուղարությանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տալու մասին։

2018թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլում ՀՀ հավաքականը 4 անընդմեջ պարտություն է կրել: Չեխիայի, Դանիայի, Ռումինիայի և Լեհաստանի հավաքականների հետ հանդիպումներում մեր ֆուտբոլիստներին հաջողվել է գրավել մրցակցի դարպասը միայն մեկ անգամ (Լեհաստանի դեմ խաղում), իսկ բաց են թողել 11 գնդակ:

Արթուր Պետրոսյանը ծնվել է 1971-ին Գյումրիում, հարձակվող էր, այժմ մարզիչ է։

Հանդես է եկել հայկական մի շարք ֆուտբոլային ակումբներում, ինչպես նաև օտարերկրյա ակումբներում։

Պետրոսյանը մարզում է «Ցյուրիխի» պատանի ֆուտբոլիստներին և ձեռք է բերել A կարգի մարզչական արտոնագիր։

ՀՀ ազգային հավաքականում խաղացել է1992 - 2005-ին՝ խփելով 11 գոլ: Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել1996, 2000-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---