ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ԸՕ-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ԸՕ-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն արտահերթ նիստում 104 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Panorama.am-ը գրում է, որ նախքան քվեարկությունը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ կարևորում են ձեռք բերած համաձայնագիրը. «Բայց համաձայնագիրը տապալելու միտում ենք տեսնում: Կառավարության ներկայացուցիչը չի ցանկանում մեկ բառ՝ դիտավորությամբ կամ միտումնավոր կերպով սուտ բառն ավելացնել: Մեր քննարկումներն այս պահին, կարծես, որևէ հանգուցալուծման չեկան: Համաձայնությունը չեղարկելը նշանակում է, որ մենք զրկվելու ենք ընտրացուցակները հրապարակելուց, չեղարկվելու է ընտրատեղամասերում տեսանկարահանելը, ուրիշի փոխարեն քվեարկության համար քրեական պատասխանատվությունը: ԲՀԿ-ն առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկելու, որովհետև միտում ենք տեսնում ուղղակի տապալելու համաձայնությունը: Խորհրդարանական մեծամասնության ղեկավարը խոստացել է, որ քննարկումները կշարունակվեն: Եթե չգանք համաձայնության, մենք երկրորդ ընթերցման քվեարկությանը չենք մասնակցելու»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ասել է, թե որևէ միտում չկա հիմնական զեկուցողի կողմից:

«Կան մասնագիտական տարբեր մոտեցումներ: Հավաքվեցինք 5 քաղաքական ուժերով, քննարկեցինք, ընդհանուր մոտեցմանը բոլորս կողմ ենք, որովհետև երկար աշխատանք է կատարվել, պարզապես մեկ հարցի շուրջ կա տարբեր մասնագիտական մոտեցումներ: Հորդորում եմ քաղաքական ուժերին, ովքեր ստորագրել են հուշագիրը, կողմ քվեարկել առաջին ընթերցման ժամանակ, առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կշարունակենք քննարկումները, կաշխատենք հարթել այդ մոտեցումները»,- նշել է նա:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի խոսքով էլ մի փոքրիկ թնջուկ կա, անպայման պետք է պարզաբանվի:

«Եղել է այնպիսի պայմանավորվածություն, որ մենք առաջին ընթերցման ժամանակ կողմ քվեարկենք, հետագա աշխատանքների ժամանակ կլինի փոփոխություն այդ հոդվածում: Ելնելով այս պայմանավորվածությունից՝ մենք կողմ կքվեարկենք»,- ասել է նա:

ԱԺ-ում «4+4+4» ձևաչափով աշխատանքային խմբի կողմից ՀՀ-ում ընտրական գործընթացների կազմակերպման և անցկացման մասին համաձայնագրի վերջնական կազմման և ստորագրման աշխատանքային նիստի ավարտին հայտնի է դարձել, որ ընդդիմության ու իշխանության միջև ստորագրվել է ԸՕ շուրջ համաձայնության փաստաթուղթը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---