Սիրիան ՌԴ մաս է ճանաչել Ղրիմը

Սիրիան ՌԴ մաս է ճանաչել Ղրիմը

PanARMENIAN.Net - Սիրիան ՌԴ մաս է ճանաչել Ղրիմը: Այդ մասին հայտարարել է Սիրիայի խորհրդարանի նախագահ Հադիա Աբասը:

«…Մենք ճանաչում ենք, որ Ղրիմը Ռուսաստանի անբաժան մասն է»,-հայտարարել է Հադիա Աբասը` նշելով, որ Սիրիայի և Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական են ու հեռանկարային, իսկ հանրապետության իշխանությունները մտադիր են աշխատել դրանք բոլոր ոլորտներում զարգացնելու ուղղությամբ` քաղաքական, տնտեսական, սոցիալական և հյուպատոսային, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես նշել է Սիրիայի խորհրդարանի նախագահը, Ղրիմը ԽՍՀՄ մաս է եղել: «ԽՍՀՄ փլուզումից հետո տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում վերադարձել է ակունքներին Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեում ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, ինչն ուղղակիորեն անդրադարձել է թերակղզու բնակիչների շահերի վրա»: «Նրանք որոշել են միանալ իրենց երկրին: Ահա թե ինչ է տեղի ունեցել»,-ասել է Աբասը:

2014-ի մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե: Քվեարկության մասնակցած թերակղզու բնակիչների մեծ մասը արտահայտվեց Ռուսաստանին միանալու օգտին: Ավելի ուշ Ղրիմի Գերագույն խորհուրդը անկախություն հռչակեց: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Ղրիմի ու Սևաստոպոլի` Ռուսաստանին միանալու մասին համաձայնագիրը վավերացնող օրենքը և դրանց` Ռուսաստանի կազմի մեջ մտնելու ու Դաշնության նոր սուբյեկտների ինտեգրման անցումային շրջանի մասին դաշնային սահմանադրական օրենքը: Ուկրաինայի և մի շարք արևմտյան երկրների իշխանությունները հանրաքվեն ապօրինի են համարում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---