Թեթև արդյունաբերության միջազգային համաժողով, ցուցահանդես և նորաձևության օրեր՝ Երևանում

Թեթև արդյունաբերության միջազգային համաժողով, ցուցահանդես և նորաձևության օրեր՝ Երևանում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ին «Երևան էքսպո» կենտրոնում իրականացվեց նոր նախագիծ` «Թեթև արդյունաբերության միջազգային համաժողով, ցուցահանդես, նորաձևության օրեր» (Light Industry International Trade Show: Congress, Exhibition, Fashion Days) խորագրով:

Համաժողովին ոլորտի խնդիրներն ու մարտահրավերը ներկայացրել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Արդյունաբերության վարչության պետ Արմեն Եգանյանը, Ուրալի առևտրաարդյունաբերական պալատի ցուցահանդեսների և մարքեթինգի բաժնի ղեկավար Օքսանա Դուտովան, Հայաստանում UNIDO-ի ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը, Հայաստանի թեթև արդունաբերության գործատուների միության համանախագահ, «Տոսպ» ընկերության տնօրեն Սուրեն Բեկիրսկին, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Տաթևիկը Գասպարյանը:

Եգանյանի խոսքով, թեթև արդյունաբերության զարգացումը պետության համար ռազմավարական ուղղություն է՝ հաշվի առնելով արտահանման հնարավորությունները: Վերջինս միջոցառումը համարել է կայացած՝ կարևորելով նրա շարունակականությունը. «Կարևոր է նաև, որ Ուրալի առևտրարդյունաբերական պալատի հետ համագործակցությանը զուգահեռ համագործակցելու հնարավորություն լիներ տարածաշրջանային կառույցների հետ»:

Ոլորտի զարգացման հեռանկարները քննարկվել են նաև ԵՏՄ շրջանակներում: Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը հայտնել է, որ ԵՏՄ-ն նոր հնարավորություն է հայկական արտադրանքի իրացման համար, ուստի Ուրալի առևտրարդյունաբերական պալատի հետ այս համագործակցությունը, չնայած ռուսական շուկայի դժվարություններին, ճիշտ ուղղություն է:

Սուրեն Բեկիրսկին իր ելույթում անդրադարձել է հայկական արտադրանքի առաջխաղացման խնդիրներին և այդ խնդիրները լուծելու հնարավորություններին:

Հայաստանում UNIDO-ի ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը համաժողովին ներկայացրել է իրենց ծրագրերը թեթև արդյունաբերության ոլորտում: Հայաստանում իրականացվող ծրագրերի հեռանկարների մասին խոսեց նաև UNIDO-ի միջազգային տեխնիկական փորձագետ Անիտա Տրավայինին:

Համաժողովը նպատակաուղղված է խթանելու Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտի զարգացումը, նախանշելու տարածաշրջանային համագործակցության հեռանկարները, բացահայտելու նոր շուկաներ մուտք գործելու առկա հնարավորությունները, ինչպես նաև ձևավորելու գործընկերային հարաբերություններ ու նպաստելու փորձի փոխանակմանը:

Միջոցառման շրջանակներում ներկայացվեցվել են դիզայներ Սվետլանա Հակոբյանի «Throughout history into fashion» և դիզայներ Լիդիա Օռլովայի «Ոչ շատ սարսափելի հեքիաթ» («Не очень сташная сказка») հավաքածուները:

Նախագծի համակազմակերպիչներն են՝ «Ատեքս» նորաձևության կենտրոնը, «Սիգնում» ընկերությունը և Ուրալի առևտրաարդյունաբերական պալատը։ Նախագծի իրականացմանն աջակցություն են ցուցաբերել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Հայաստանի թեթև արդունաբերության գործատուների միությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---