Իրաքի հատուկջոկատայինները միացել են Մոսուլի ազատագրման գործողությանը

Իրաքի հատուկջոկատայինները միացել են Մոսուլի ազատագրման գործողությանը

PanARMENIAN.Net - Իրաքի հատուկջոկատայինները միացել են Մոսուլի ազատագրման գործողությանը «Իսլամական պետության» գրոհայիններից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Գեներալ Մաան Աս Սաադին հայտարարել է, որ հոկտեմբերի 20-ին էլիտար հակաահաբեկչական ստորաբաժանումը միջազգային կոալիցիայի ավիահարվածների աջակցությամբ առաջ է անցել Բարթալա քաղաքում: Ինչպես ակնկալվում է, հատուկ նշանակության ուժերը պետք է զորքեր մտցնեն Մոսուլ և քաղաք մտնեն:

Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը` քաղաքը կգրոհի 30.000 զինյալ: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---