Թրամփ-Քլինթոն նախընտրական հեռուստաբանավեճերի եզրափակիչը կայացել է

Թրամփ-Քլինթոն նախընտրական հեռուստաբանավեճերի եզրափակիչը կայացել է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 19-ին Լաս Վեգասում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Հիլարի Քլինթոնի նախընտրական հեռուստաբանավեճերի երրորդ եզրափակիչ փուլը:

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահության թեկնածու Հիլարի Քլինթոնը հոկտեմբերի 19-ին հաղթել է հեռուստաբանավեճի երրորդ փուլում: Այդպես է կարծում CNN և ORC-ի հարցման մասնակիցների 52%-ը:

Ըստ այդ տվյալների, հարցվածների 52%-ը գտնում է, որ Քլինթոնն ավելի շահեկան դիրքում էր բանավեճի ժամանակ, իսկ 39%-ը կարծում է, որ հաղթողը Թրամփն է:

Ըստ Washington Times-ի բլից հարցման վստահ հաղթանակ է տարել Թրամփը:

Թրամփ-Քլինթոն հեռուստաբանավեճն ամենակոշտն էր ու լի փոխադարձ մեղադրանքներով նորագույն պատմության մեջ: Բոլոր փուլերում թեկնածուները խստորեն քննադատել են միմյանց:

Ըստ թերթի հարցման, որն անցկացվել է թերթի կայքում, ինտերնետ օգտատերերի 77%-ն առաջին ժամերին քվեարկել է Թրամփի օգտին: Քլինթոնի համար քվեարկել է 17%-ը:

Սակայն, մեկ ժամ անց թվերը մի փոքր փոխվել են և Երևանի ժամանակով 09:35-ի դրությամբ Թրամփի օգտին էր քվեարկել 74%-ը, իսկ Քլինթոնի օգտին` թերթի ընթերցողների 21%-ը:

Ամերիկացիների մեծ մասը ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Հիլարի Քլինթոնին և Դոնալդ Թրամփին համարում են «ռիսկային» թեկնածուներ: Այդ են վկայում New York Times-ի և CBS News հեռուստաալիքի համատեղ հարցման արդյունքները: Հարցման մասնակիցներին առաջարկել են պատասխանել հետևյալ հարցին. նախագահի պաշտոնում Հիլարի Քլինթոնի կամ Դոնալդ Թրամփի ընտրությունը համարում եք երկրի համար անվտա՞նգ թե ռիսկային ընտրություն: Ըստ հետազոտման արդյունքների, հարցման մասնակիցների ավելի քան 67%-ը «Թրամփին համարում է ռիսկային թեկնածու, Քլինթոնի վերաբերյալ նույն կարծիքն ունի 51%-ը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---