ԻՊ առաջնորդներն ու գրոհայինները հեռանում են Մոսուլից

ԻՊ առաջնորդներն ու գրոհայինները հեռանում են Մոսուլից

PanARMENIAN.Net - Ծայրահեղական «Իսլամական պետություն» կազմակերպության առաջնորդները հեռանում են Մոսուլից, որը գրոհում է իրաքյան բանակը: Այսպիսի հայտարարություն է արել ամերիկացի գեներալ Հերի Վոլեսկին, որը ԻՊ դեմ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ուժերի հրամանատարն է:

Ըստ Վոլեսկու, նախանշաններ կան, որ գրոհայինները նահանջում են քաղաքից: Սակայն, նա չի հստակեցրել, թե հատկապես որքան մարդ է լքել Մոսուլը և որ ուղղությամբ են նրանք հեռացել, հայտնում է BBC-ին:

Ըստ նրա, ԻՊ օտարերկրացի անդամները կմնան Մոսուլում, քանի որ նրանց համար փախչելն ավելի բարդ է, ուստի Մոսուլի համար միևնույն է հարկ կլինի մարտնչել:

Save the Children բարեգործական կազմակերպությունը հայտարարել է, որ Մոսուլից վերջին 10 օրում մոտ 5.000 մարդ է հեռացել:

Ակնկալվում է, որ առաջիկա օրերին այդ շրջաններից մոտ 200.000 մարդ կհեռանա: ՄԱԿ-ը զգուշացրել է նաև, որ փախստականների տեսքով Մոսուլից կարող են հեռանալ ԻՊ գրոհայինները:

Մոսուլում մոտ 1.5 մլն մարդ է մնում, ինչպես նաև ԻՊ մոտ 5.000 գրոհային:

Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը` քաղաքը կգրոհի 30.000 զինյալ: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել:

Ընթերցեք նաև. Իրաքի հատուկջոկատայինները միացել են Մոսուլի ազատագրման գործողությանը

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---