Apple. Amazon-ից ստացվող «օրիգինալ» լիցքավորման սարքերի 90%-ը կեղծ է

Apple. Amazon-ից ստացվող «օրիգինալ» լիցքավորման սարքերի 90%-ը կեղծ է

PanARMENIAN.Net - Apple-ը սեփական արտադրության աքսեսուարների ստուգողական գնում է կատարել Amazon առցանց գնումների հայտնի խանութում և հայտնաբերել է, որ Apple-ի «օրիգինալ» լիցքավորման սարքերի և մալուխների բացարձակ մեծամասնությունը կեղծ է:

Ապրանքները ոչ թե երրորդ անձինք են վաճառում, այլ անմիջապես Amazon-ը: Հայտնաբերված կեղծված ապրանքը առգրավվել է վաճառքից: Amazon-ը հայտնել է, թե նրա հիմնական առաքիչը Mobile Star LLC ընկերությունն է, որի դեմ Apple-ն արդեն դատական հայց է ներկայացրել պատենտների խախտման համար, հայտնում է Ixbt.com-ը:

Apple-ը հայտարարել է, որ Mobile Star LLC-ին, առաջինը, ապօրինաբար է օգտագործել իր ապրանքանիշը, երկրորդը` վաճառվող աքսեսուրաները չեն անցնում անվտանգության անհրաժեշտ թեստեր և իսկական սպառնալիք են գնորդների համար:

Կեղծված աքսեսուրաները կարող են բռնկվել, օգտատերը կարղ է հոսանքահարվել օգտագործման նաև սովորական ռեժիմի դեպքում:

Amazon.com, Inc-ը էլեկտրոնային գործառնությունների ամերիկյան ընկերություն, տեղակայված Վաշինգտոնում։ Ամերիկայի միացյալ նահանգներում այն հանդիսանում է ինտերնետային մանրածախ առևտրի ամենամեծ վաճառողը։Amazon.com կայքն իր գործունեությունը սկսել է որպես առցանց գրախանութ, սակայն շուտով սկսում վաճառել DVD սկավառակներ, VHS երիզներ, ձայնասկավառակներ, վիդեո և MP3 հոսքերի և բեռնումների ծառայություն, ծրագրեր, տեսախաղեր, էլեկտրական սարքեր, կահույք, սնունդ, խաղալիքներ և զարդեր։

Ընկերությունը նաև արտադրում է էլեկտրական սարքեր` Amazon Kindle էլեկտրոնային գրքեր, Fire պլանշետային համակարգիչներ, Fire TV հեռուստատեսության և Fire Phone հեռախոս, ինչպես նաև համակարգչային ամպային ծառայություններ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---