Wikileaks. Քլինթոնի շտաբը 2015-ին քննարկել է Ցեղասպանությունը ցեղասպանություն անվանելու հարցը

Wikileaks. Քլինթոնի շտաբը 2015-ին քննարկել է Ցեղասպանությունը ցեղասպանություն անվանելու հարցը

PanARMENIAN.Net - Wikileaks-ը հրապարակել է Ջոն Պոդեստայի նամակների հերթական մասը, որը գլխավորել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահության թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբը, որտեղ ասվում է, որ նախընտրական արշավի շրջանակում քննարկվել է «ցեղասպանություն» եզրույթի օգտագործման նպատակահարմարությունը Հայոց ցեղասպանության մասին խոսելիս:

Արտաքին քաղաքական հարցերի գծով Քլինթոնի գլխավոր խորհրդական Ջեք Սալիվանի Պոդեստային հասցեագրված նամակում, որը թվագրված է 2015-ի ապրիլի 19-ով, արծարծվում է Հայոց ցեղասպանության թեման, իսկ ինքը Սալիվանը կիրառում է այդ տերմինը:

Նամակում մասնավորապես ասվում է.

«Ուրբաթ օրը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Ենթադրում եմ, որ հայ համայնքն ակնկալելու է որևէ հայտարարություն կամ ազդանշան այն մասին, թե արդյոք Քլինթոնը կօգտագործի «ցեղասպանություն» եզրույթը, եթե նախագահ ընտրվի:

Որպես սենատոր և թեկնածու, նրա կարծիքը միանշանակ էր ցեղասպանության ճանաչման հարցում: Պետքարտուղարի պաշտոնում նա չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը, այլ ավելի շատ կենտրոնացել է Թուրքիայի և Հայաստանի հաշտեցման հնարավորության վրա:

Սպիտակ տունը ջանադրաբար խուսափել է «ցեղասպանություն» եզրույթն օգտագործել: Այժմ ներքին բանավեճ է գնում այդ իրողությունը փոխելու շուրջ` հաշվի առնելով 100-րդ տարելիցը: Սակայն, ամենայն հավանականությամբ, ոչինչ չի փոխվի:

Երկու հարց կա. բոլորը համաձայն են, որ նա որդեգրի այն դիրքորոշումը, որն ունեցել է որպես թեկնածու և սենատոր, նույնիսկ եթե չի ընդունել դա պետքարտուղարի պաշտոնում: Բոլորը համաձայն են, որ մենք պետք է սպասենք, մինչև որ մեզ հարցնեն` ձեռնպահ մնալով նախաձեռնող քայլերից:

Կներեք, որ անհանգստացնում եմ ձեզ բոլորիդ այդ հարցով, սակայն այն կարևոր է ամերիկահայերի համար»:

Պոդեստան կարճ է պատասխանել նամակին. «Մեջբերեք Հռոմի պապին»:

Սա կարող է հղում լինել Հռոմի պապի 1915-ի ապրիլի 12-ի պատարագին Վատիկանի Սբ Պետրոսի տաճարում ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայերի զանգվածային սպանություններն Օսմանյան կայսրությունում անվանեց «20 դարի առաջին ցեղասպանություն»:

Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել էր հենց Հռոմի պապը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Իսկ պատարագից հետո թուրքական հիստերիան նախագահի, վարչապետի, արտգործնախարարի, այլ նախարարների մակարդակով էր կոպիտ քննադատություններից մինչև վիրավորանքներ Հռոմի պապի և արգենտինացիների հասցեին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---