ՀՀ հավաքականը նահանջել է 13 տեղով ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

ՀՀ հավաքականը նահանջել է 13 տեղով  ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 13 տեղով և զբաղեցնում է 125-րդ հորիզոնականը` 270 միավորով:

Աղյուսակը գլխավորում է Արգենտինան (1621 միավոր), Գերմանիան երկրորդն է (1465), Բրազիլիան՝ երրորդը (1410):

122-րդ տեղում է Վրաստանի հավաքականը՝ 276 միավորով, ՀՀ ազգային հավաքականին զիջող երկրների շարքում են Տաջիկստանը` 140-րդ տեղ (227), Մոլդովան՝ 173-րդ (119):

2018թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլում ՀՀ հավաքականը 4 անընդմեջ պարտություն է կրել: Չեխիայի, Դանիայի, Ռումինիայի և Լեհաստանի հավաքականների հետ հանդիպումներում մեր ֆուտբոլիստներին հաջողվել է գրավել մրցակցի դարպասը միայն մեկ անգամ (Լեհաստանի դեմ խաղում), իսկ բաց են թողել 11 գնդակ:

Կարդացեք նաև՝ «Հայկական ֆուտբոլի սան է, ծանոթ է եվրոպական ֆուտբոլի նրբություններին». Մասնագետները՝ նոր մարզչի մասին

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---