Արփինե Հովհաննիսյան. Ապօրինի հարստացման դեմ պայքարի համար միայն դրա քրեականացումը բավարար չէ

Արփինե Հովհաննիսյան. Ապօրինի հարստացման դեմ պայքարի համար միայն դրա քրեականացումը բավարար չէ

PanARMENIAN.Net - Ապօրինի հարստացման քրեականացումը կառավարության ամենակարճաժամկետ ծրագրերից մեկն է: Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, հայտնում է Aysor.am-ը:

«Դրա կյանքի կոչումը կվկայի կառավարության քաղաքական կամքի մասին՝ օր առաջ պայքարել ապօրինի հարստացման դեմ»-ասել է նա: Մինևույն ժամանակ նախարարն ընդգծել է, որ ապօրինի հարստացման դեմ պայքարի համար միայն դրա քրեականացումը բավարար չէ։

«Մեկ գործողությամբ ֆենոմենալ արդյունքներ չենք կարող արձանագրել։ Այդպես չի լինելու: Ապօրինի հարստացման քրեականացումը ինքնին մեծ արդյունք չի տա։ Սա կաշխատի այն ժամանակ, երբ կրկին կառավարության ծրագրում ամրագրված մի քանի ծրագիր ևս ճիշտ ժամանակին արվեն։ Խոսքը վերաբերում է, օրինակ, կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին օրենքին։ Եկամուտների հայտարարագրման ոլորտում ևս կարող ենք արձանագրել վարչական և քրեական հաջողություններ»,-ասել է նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ օրենքի ընդունմանը պիտի հետևեն նաև փոխկապակցված անձանց շրջանակի և հայտարարագիր ներկայացնող անձանց ընդլայնումը։ Նախարարի դիտարկմամբ՝ սրանք փոխկապակցված հաջորդական քայլեր են, որոնց կիրառության դեպքում միայն կարելի է հասնել հաջողության։

Հովհաննիսյանը նշել է, որ չկա այնպիսի երկիր, որ կոռուպցիայի դեմ պայքարը դադարեցրել է։ «Այլ հարց է, թո ով ինչ մակարդակով ու ծավալներով է պայքարում կոռուպցիայի դեմ։ Ապագային ուղղված կանխատեսումներ ես չեմ կարող անել։ Ամեն դեպքում, ապօրինի հարստացման ռիսկն ու գայթակղությունը, եթե չասեմ կվերանան, ապա կնվազեն, քանի որ դրա համար կնախատեսվի քրեական պատասխանատվություն»,-ասել է նախարարը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---