ՀՀ-ն $9.3 մլն-ի սոցնախագծերի հայտեր է ներկայացրել Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամին

ՀՀ-ն $9.3 մլն-ի սոցնախագծերի հայտեր է ներկայացրել Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամին

PanARMENIAN.Net - Հայաստանը $9.3 մլն-ի 7 սոցիալական հայտ է ներկայացրել Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամին (ԿԶԵՀ) սոցիալական նախագծերի ֆինանսավորման համար, հայտնում է Զարգացման եվրասիական բանկի (ԶԵԱԲ) մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ ԶԵԱԲ-ը որպես Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցների կառավարիչ ամփոփել է հայտերի ընդունման արդյունքներն առաջին մրցույթի շրջանակում, որով նախատեսվում է դրամաշնորհների տրամադրում հիմնադրամի միջոցներից Հայաստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում սոցիալական ոլորտի նախագծերի ֆինանսավորման համար:

Ընդհանուր առմամբ ԿԶԵՀ քարտուղարությունը ստացել է 26 հայտ 50,6 մլն դոլար ընդհահուր գումարի ծրագրերի ֆինանսավորման համար: Առավելագույն քանակի հայտ է ստացվել Ղրղզստանից` 15 հայտ 34,8 մլն դոլարի, ՀՀ-ից` 7 հայտ 9,3 մլն դոլարի, Տաջիկստանից` 4 հայտ 6,5 մլն դոլարի, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Կայունության և զարգացման եվրասիական հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին` տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները հաղթահարելու, երկարաժամկետ կայունություն ապահովելու և անդամ երկրների տնտեսությունների ինտեգրմանն աջակցելու նպատակով:

2014-ին Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամիխորհուրդը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությանը $150 միլիոնի ներդրումային վարկ տրամադրելու մասին՝ «Հյուսիս – Հարավ» ավտոճանապարհային միջանցքի կառուցման» (4-րդ հերթ) նախագծի ֆինանսավորման համար:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---