ՀՀ 27 սահմանապահ ԶՈԶ ապօրինի տեղափոխմանն ու տարածմանը հակազդելու դասընթաց է անցել

ՀՀ 27 սահմանապահ ԶՈԶ ապօրինի տեղափոխմանն ու տարածմանը հակազդելու դասընթաց  է անցել

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն սահմանագծային անվտանգության և կանխարգելման դասընթաց է անցկացրել Հայաստանի սահմանապահ զորքերի համար՝ ուղղված զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) ապօրինի տեղափոխմանն ու տարածմանը հակազդելուն: Տասնօրյա դասընթացի ծրագիրը ԱՄՆ-ի և Հայաստանի միջև իրականացվող նախագծի ամենավերջին մասն է, որն ուղղված է մաքսանենգության դեմ Հայաստանի կարողությունների բարելավմանը:

Հայ-վրացական սահմանին ծառայող 27 հայ սահմանապահ մասնակցել է հոկտեմբերի 10-21-ը անցկացված սահմանային կանխարգելման կենսունակ ռազմավարության վերաբերյալ դասընթացին, որն ընդգծել է միջգերատեսչական համագործակցության անհրաժեշտությունը:

Սահմանապահներին ներկայացվել են նոր գործիքներ, որոնք կիրառվում են անվտանգությունն ապահովելու և սահմանների մշտադիտարկմանն օժանդակելու նպատակով: Դասընթացը հիմունքային հմտություններ է տալիս հետևման, գործողությունների կառավարման, անվտանգության և ապացույցների վերահսկման ոլորտում:

Դասընթացը, որ մշակվել էր սահմանային անվտանգության փորձագետների կողմից, բաղկացած էր դասախոսություններից ու գործնական վարժանքներից և եզրափակվեց մաքսանենգության՝ ամբողջ ծավալով իրականացվող խափանման վարժանքներով:

Դասընթացն անցկացվել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ)՝ Վտանգների նվազեցման համագործակցային ծրագրի ներքո իրականացվող ԶՈԶ տարածման կանխարգելման ծրագրի շրջանակներում:

Դասընթացին մասնակցող տասնյակ սահմանապահներից 12-ը կընտրվի լրացուցիչ դասընթացներին մասնակցելու համար, որպեսզի դառնան դասավանդողներ: Դա հնարավորություն կտա Հայաստանի ղեկավարությանը տեղայնացնել դասընթացները և ապահովել, որ բոլոր հայ սահմանապահները մասնակցեն դասընթացին, որն անհրաժեշտ է գործունեության հաջողության համար, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:

Երևանում ԱՄՆ դեսպանությունը, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալությունը, Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը և Հայաստանի սահմանապահ զորքերն ունեն ԶՈԶ տարածման վտանգի նվազեցմանն ուղղված համագործակցության երկար պատմություն:

Սկսած 2011 թ.-ից ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը ՊՎՆԳ-ի Վտանգների նվազեցման գործակցային ծրագրի շրջանակնում 21.3 մլն. դոլարի չափով աջակցություն է ցուցաբերել, որպեսզի Հայաստանի սահմանապահ զորքերին համապատասխան ձևով վերապատրաստի և ապահովի սարքավորումներով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---