Սիրիան կխոցի Թուրքիայի ՌՕՈւ ինքնաթիռներն իր տարածքում

Սիրիան կխոցի Թուրքիայի ՌՕՈւ ինքնաթիռներն իր տարածքում

PanARMENIAN.Net - Սիրիան հայտարարել է, որ մտադիր է խոցել Թուրքիայի ՌՕՈւ ինքնաթիռները, եթե դրանք հայտնվեն երկրի օդային տարածքում: Այդ մասին հայտնում է Սիրիայի պաշտպանության նախարարությունն իր պաշտոնակսն կայքում:

Հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ Սիրիայի զինվորականները բողոք են հայտնել ավիացիոն հարվածների դեմ, որոնք, ըստ Դամասկոսի, թուրքական կողմն իրականացնում է Սիրիայի տարածքում:

«Թուրքիայի ռազմական ինքնաթիռների կողմից Սիրիայի օդային տարածքի խախտման ցանկացած փորձ հակազդեցություն կստանա, ինքնաթիռները կխոցվեն ցանկացած մատչելի միջոցներով»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՌԲԿ-ն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի ՌՕՈւ-ն գրոհել են քրդական զինյալ կազմավորումների դիրքերը Հալեպ գավառի Իմ Հուշ և Իմ Քուրա գյուղերում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ: Քրդերն ի պատասխան հայտարարել էին, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Թուրքիան չեն կարող պնդել, որ YPG-ն հետ քաշվի Եփրատի արևմտյան ափից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---