Բան Կի Մունը հաստատել է. Հալեպում ժամանակավոր հրադադար է

Բան Կի  Մունը հաստատել է. Հալեպում ժամանակավոր հրադադար է

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հաստատել է Հալեպում ռմբակոծությունների դադարեցման մասին տեղեկությունը։ Նա նշել է, որ ՄԱԿ-ը պատրաստվում է դեղամիջոցներ հասցնել Սիրիա։

ՄԱԿ-ը դեռևս չի կարողանում մուտք գործել Հալեպ։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Բան Կի Մուն ողջունել է Ռուսաստանի կողմից ռմբակոծությունների դադարեցումը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Հոկտեմբերի 20-ից Հալեպում մեկնարկել է մարդասիրական հրադադարը․ ռուսական զինուժը և Սիրիայի կառավարական զորքերը որոշել են դադարեցնել ռմբակոծությունները՝ թույլ տալով խաղաղ բնակչությանը դուրս գալ պատերազմական գոտուց։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---