ՄԻՊ-ը բերման ենթարկվողների իրավունքների հարցով դիմել է Սահմանադրական դատարան

ՄԻՊ-ը  բերման ենթարկվողների  իրավունքների հարցով  դիմել է Սահմանադրական դատարան

PanARMENIAN.Net - ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը բերման ենթարկված եւ վարչական ձերբակալման ենթարկված անձանց իրավունքների ապահովման խնդիրը կարգավորելու հարցով դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ մատնանշելով հատկապես հուլիսյան դեպքերի ժամանակ ի հայտ եկած խնդիրները:

Այս մասին հոկտեմբերի 21-ին ՀՀ սահմանադրական դատարանի և Եվրախորհրդի Վենետիկի Հանձնաժողովի կազմակերպած Երեւանյան միջազգային խորհրդաժողովի ժամանակ լրագրողներին հայտնել է օմբուդսմեն Արման Թաթոյանը:

«Դիմումի մեջ անցնում է պահանջը, որ վարչական իրավախախտման համար բերման ենթարկված եւ վարչական ձերբակալման ենթարկված անձինք պետք է օգտվեն երաշխիքներից: Անձը պետք է համարվի ազատությունից զրկված, ուստի պետք է լիարժեք ապահովվի փաստաբանի, բժշկի իրավունքը, ազատազրկվելու պատճառների մասին տեղեկանալը: Դա պետք է հաշվի առնել հենց փողոցից, երբ մարդուն տանում են Ոստիկանության բաժին:

Երբ Ոստիկանության մեքենայով քաղաքացուն տեղափոխում են բաժին, նա արդեն իսկ համարվում է ազատությունից զրկված»,-պարզաբանել է Թաթոյանը, մեջբերում է Aravot.am-ը:

Նա տեղեկացրել է, որ առաջիկայում Սահմանադրական դատարանում տեղի կունենա համապատասխան նիստը, որտեղ նա անձամբ պաշտպանելու է իր դիմումը:

Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ:

Տուժել է 73 քաղաքացի (5-ը՝ ոստիկան, նրանցից մեկը հրազենային վիրավորում է ստացել գնդի մերձակայքում փոխհրաձգության ընթացքում): Բերման է ենթարկվել 165 մարդ, ձերբակալվել է 26-ը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---