Թուրքիան պատրաստվում է կառուցել աշխարհի ամենախոշոր արևային էլեկտրակայանը

Թուրքիան պատրաստվում է կառուցել աշխարհի ամենախոշոր արևային էլեկտրակայանը

PanARMENIAN.Net - Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը հայտարարել է Քոնիայում խոշոր արևային էլեկտրակայան կառուցելու մասին:

Թուրքական Memurlar.com.tr լրատվական կայքին հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ Ալբայրաքը նշել է, թե կայանի կառուցման համար անհրաժեշտ կլինի 1.3 մլրդ դոլարի ներդրում:

Նշվում է, որ կայանն ի վիճակի կլինի բավարարել ավելի քան 600 հազար բնակարանի էներգետիկ կարիքները: Թուրք նախարարի խոսքով 1000 մեգավատ հզորությամբ կայանը ամենահզորն է լինելու աշխարհում իր տեսակի մեջ:

Առաջիկայում հայտարարվելիք աճուրդում կորոշվի, թե որ ընկերությունը կամ ընկերություններն են կառուցելու կայանը: Նշվում է, որ նախատեսվում է 2018-ի վերջերին ավարտին հասցնել կայանի շինարարությունը: Ալբայրաքը տեղեկացրել է նաև 2017-ին տեղի ունենալիք մեկ այլ աճուրդի մասին, որտեղ էլ ընտրվելու է այն ընկերությունը, որը պետք է քամու էներգիայով աշխատող կայաններ կառուցի: Այլ մանրամասներ այդ նախագծի մասին թուրք նախարարը չի հաղորդել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---