ՀՔԾ-ն՝ Ենիգոմշյանի հաշվեհամարի վրա կալանք դնելու լուրի մասին. Քրգործով տվյալները հրապարակման ենթակա չեն

ՀՔԾ-ն՝ Ենիգոմշյանի հաշվեհամարի վրա կալանք դնելու լուրի մասին. Քրգործով տվյալները հրապարակման ենթակա չեն

PanARMENIAN.Net - Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարությունը հոկտեմբերի 21-ին հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Հատուկ քննչական ծառայության որոշմամբ կալանք է դրվել Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանի բանկային հաշվեհամարի վրա:

«Բացի այն փաստից, որ նման որոշումը հակաօրինական է, որովհետև բանկային հաշիվը որևէ կապ չունի նրան առաջադրված ի սկզբանե անհեթեթ մեղադրանքների հետ, այն այլ առումով ևս մարդու իրավունքների կոպիտ խախտում է, քանի որ այդ բանկային հաշիվը Ա Ենիգոմշյանի ֆինանսական միակ աղբյուրն է», - ասված է հայտարարությունում:

Այս հարցով ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի բաժնից PanARMENIAN.Net ին պարզաբանել են, որ նախնական քննության գաղտնիության պահպանության նկատառումներից ելնելով քրեական գործի վերաբերյալ տվյալները նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չեն:

Ալեք Ենիգոմշյանը կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ, նա ձերբակալվել էր հուլիսի վերջին: Օգոստոսի 8-ին Ենիգոմշյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---