«Պոբեդա» ավիաընկերությունը Մոսկվայից Գյումրի չվերթներ կսկսի

«Պոբեդա» ավիաընկերությունը Մոսկվայից Գյումրի չվերթներ կսկսի

PanARMENIAN.Net - «Պոբեդա» ավիաընկերությունը Մոսկվայից Գյումրի չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել: Թռիչքները կկատարվեն շաբաթական 7 անգամ:

Ավելի վաղ «Պոբեդան» թույլտվություն էր ստացել Դոնի Ռոստով-Երևան չվերթի իրականացման համար: Դեպի Երևան կկատարվի շաբաթական 4 թռիչք:

Ըստ ՌԴ վիճակագրական ծառայության, 2016-ի առաջին եռամսյակում ՌԴ-ից Հայաստան է մեկնել 54.000 մարդ:

«Պոբեդա» ավիաընկերությունն «Աերոֆլոտ» խմբի ցածրաբյուջետային փոխադրող է: Ընկերության չվերթներն իրականացվում են Boeing-737-800 12 ինքնաթիռով 58 ուղղությամբ: Իրականացվում է 8 միջազգային չվերթ, այդ թվում Fly & Bus ծառայության միջոցով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---