Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

PanARMENIAN.Net - Իրանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռըզա Հաքան Թեքինը կանչվել է Իրանի արտգործնախարարություն: Այս մասին գրում է թուրքական Sondakika.com լրատվական կայքը` Իրանի պետական հեռուստաընկերությանը հղումով:

Հեռուստաալիքով հնչած հայտարարության մեջ ասվել է. «Տարածաշրջանի որոշ զարգացումների վերաբերյալ որոշ թուրք պետական պաշտոնյաների` (նկատի ունի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշին-խմբ.) իրականության հետ կապ չունեցող հայտարարությունների պատճառով Թուրքիայի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն»:

Հաղորդվում է, որ Թուրքիայի դեսպանին են փոխանցվել Թեհրանի կառավարության կոշտ առարկությունները, գրում է Ermenihaber.am-ը:

Օրեր առաջ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Թուրքիայի և Իրաքի միջև լարվածությունը (Իրաքի Բաշիքա շրջանում թուրքական զորախումբ տեղակայելու պատճառով-խմբ.) ոչ թե Թուրքիայի, այլ Իրանի կրոնական քաղաքականության հետևանքն է:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---