2.728 սիրիահայ ՀՀ-ից ուղարկված մարդասիրական օգնություն է ստացել

2.728 սիրիահայ ՀՀ-ից ուղարկված մարդասիրական օգնություն է ստացել

PanARMENIAN.Net - Հալեպում բնակվող 2.728 հայ ստացել է ՀՀ նախագահի հանձնարարությամբ Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը:

Հալեպի «Գանձասար» պարբերականը սիրիահայության Շտապ օգնության և վերականգնման գործադիր մարմնին հղումով հաղորդում է, որ նախապես հաղորդագրություն էր տարածվել` ժողովրդին հրավիրելով Սբ Աստվածածին եկեղեցի` ստանալու պատրաստված զամբյուղները:

Բնակիչներին տրամադրվել է հանդերձանք, սննդամթերք, ծխախոտ: Օգնության բաշխումը կատարվել է հոկտեմբերի 17-ից 21-ը և շարունակվում է ըստ հայտարարված ժամանակացույցի:

Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը հոկտեմբերի 7-ին հասել էր Հալեպ և հանձնվել Սիրիահայության շտապօգնության և վերականգնման մարմնին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---