ՀՀ տարածքում երկրաշարժ է գրանցվել

ՀՀ տարածքում երկրաշարժ է գրանցվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին տեղական ժամանակով ժամը 22.03-ին (Գրինվիչի ժամանակով` 18.03) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Շիրակի մարզի Աշոցք գյուղից 13 կմ դեպի հարավ-արևելք:

Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը տեղեկացնում է, որ երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.940 և արևելյան երկայնության 43.950: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում ՝ Բաշգյուղում ՝ 4 բալ, Լեռնագյուղում, Թորոսգյուղում և Արփենիում ՝ 3 բալ ուժգնությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---